Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ ցույց են անցկացրել նոր վարչապետի դեմ
ՀրապարակումներԵրկրի տարբեր շրջաններում ձախակողմյան կուսակցությունների կոչով հազարավոր ֆրանսիացիների մասնակցությամբ ցույցեր են տեղի ունենում՝ բողոքելով Միշել Բարնիեի վարչապետ նշանակվելու դեմ:
Ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի կուսակցությունները, որոնք ընտրություններից հետո ավելի շատ պատգամավորական մանդատ են ստացել, ֆրանսիացիներին կոչ են արել դուրս գալ փողոցներ ամբողջ երկրում այն բանից հետո, երբ նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել էր իրենց թեկնածու Լյուսի Կաստեին նշանակել վարչապետ, հայտնում է France Bleu ռադիոկայանը։
Դաշինքի ամենամեծ կուսակցությունը՝ «Անխոնջ Ֆրանսիան», զգուշացրել է տարբեր քաղաքներում 138 բողոքի ցույցերի մասին։