Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցվել է՝ մինչև գործի հետ կապված հանգամանքների հետագա պարզաբանումը։
«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից համապատասխան արձանագրությունն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ»,- ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։