Հնարավոր է` խցանումների ֆոնին իշխանականներից մեկի կամ շրջապատից մեկի մոտ բիզնես ախորժակ է բացվել. Կարապետ Պողոսյան
ԼուսանկարներԱյսօր աչքս ընկավ աժ-ում (փոքրատառով գրելը պատահական չէ) էլեկտրական ինքնագլորների մասին օրենքի նախագծի քննարկումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը:
«Կարելի էր իհարկե ողջունել և առաջարկներ բերել, եթե այս նախաձեռնությունը չլիներ այսչափ ուշացած և կասկածելի։
Առաջարկների աբսուրդությունից իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ դաշտը մաքրվում է ինչ-որ նոր կազմակերպության մուտքի կամ հենց գործողներից մեկին դաշտը նվիրելու հերթական մենաշնորհը դարձնելու համար:
Հնարավոր է` Երևանի օր օրի ծանրացող խցանումների ֆոնի վրա իշխանականներից մեկի կամ շրջապատից մեկի մոտ բիզնես ախորժակ է բացվել»: