Երևանում բախվել են թիվ 32 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Նիսսան»-ը. կա տուժած
Համաշխարհային ՄամուլՍեպտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արամ Խաչատրյան 26 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Է. Թադևոսյանի վարած «Նիսան» մակնիշի և 43-ամյա Ս. Ասատրյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 32 երթուղին սպասարկող «Ժոնգ-Տոնգ» մակնիշի ավտոբուսը։
Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։