Ինչու ենք պարտվել․ 44-օրյա պատերազմի պատճառների մասին զեկույցը պատրաստ է․ Քոչարյանը կդիմի ԱԺ (տեսանյութ)
ԱդրբեջանՔննիչ հանձնաժողովը ավարտել է իր աշխատանքը, եզրակացությունները պատրաստ են։ Պատրաստ է նաև 44-օրյա պատերազմի պատճառների մասին զեկույցը։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը
«Այսօր մենք` հանձնաժողով մշակելու ենք տեքստը։ Մոտակա ժամանակներս դիմելու ենք ԱԺ»,-նշեց նա։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով ԱԺ նիստը կլինի դռնփակ` պայմանավորված հարցի գաղտնիության աստիճանակարգով։ Հարցին, թե հասարակությունը որքանով է տեղեկանալու 44-օրյա պատերազմի պատճառների ու մեղավորների մասին, Քոչարյանը նշեց, որ իր ելույթից ինչ-որ հատվածներ անպայման լսելու է հանրությունը։