ԵՄ-ից ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը նվազել է
Ռուսաստան![ԵՄ-ից ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը նվազել է](/rs.php?image=/disc/04-09-24/bba981b5bebe0505be15f5f5febb1f45.webp&w=780)
Եվրոպական վիճակագրական վարչության (Եվրոստատ) փոխանցմամբ՝ ԵՄ երկրներում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը գրեթե երկու անգամ նվազել է։ 2023 թվականի տվյալներով՝ 4 ամսում եվրոպական 27 երկրներում ապաստան է խնդրել 8435 վրաստանի քաղաքացի, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը նվազել է մինչև 4115։
2024 թվականի 6 ամիսների ամբողջական վիճակագրությունը հայտնի չէ, սակայն առանձին երկրների տվյալների համաձայն, Վրաստանի քաղաքացիներից ապաստանի խնդրանքների թիվը հետզհետե նվազում է։
Ավելի կոնկրետ՝ 2023 թվականի առաջին կիսամյակում Եվրամիությունում ապաստան է խնդրել Վրաստանի 12 հազար 280 քաղաքացի, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում մինչ այժմ՝ 5380։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)