Ավշեն գյուղի մոտակա անտառում հրդեհ է բռնկվել․ հերթապահություն է սահմանվել
Համաշխարհային Մամուլ
Սեպտեմբերի 4-ին, ժամը 13:34-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշեն գյուղի մոտակա անտառում հրդեհ է բռնկվել։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք օպերատիվ խումբ, երկու մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից տասներկու փրկարարական ծառայող:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։57-ին, մարվել՝ 17։58-ին։ Այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ (2000 քմ անտառածածկ, 3000 քմ՝ անտառամերձ)։
Փրկարարների և անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահամանվել է հերթապահություն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)