Նիկոլ Փաշինյանը կմեկնի Կազան
ՀայաստանՀայաստանը կմասնակցի ՌԴ Կազան քաղաքաքում հոկտեմբերին կայանալիք ԲՐԻՔՍ գագաթնաժողովին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ պատասխանելով MediaHub-ի հարցին:
Հիշեցնենք, երեկ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել է, որ միջոցառման մասնակցելու հրավիրված են նաև ԱՊՀ երկրների ղեկավարները:
ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ին Կազանում: