ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հրաժարական է տվել
ՀայաստանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն հրաժարական է տվել, նրան արդեն պաշտոնապես ընդունել է դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը: Այդ մասին հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։
«Միրչան գրեթե հինգ տարի ծաառայել է ՆԱՏՕ-ին։ Նրա ուշադրությունը տեխնոլոգիաների և անվտանգության նոր մարտահրավերների վրա կարևոր նշանակություն ունեցավ դաշինքում նորարարությունների խթանման համար:
Նա իսկական տրանսատլանտիստ է, և գործընկերների հետ նրա աշխատանքը մեծ օգուտ է բերել ՆԱՏՕ-ին։ Ես նրան ամենայն բարիք եմ մաղթում ապագայում, - ասել է Ստոլտենբերգը։