Տաջիկստանում ձերբակալել են «Ձմեռ պապի» սպանության մեջ կասկածվողներին
Աշխարհ
Տաջիկստանի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Պարվիզ Դավլաթբեկովի սպանության մեջ կասկածվող երեք անձի, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։ Սպանության պահին Դավլաթբեկովը եղել է Ձմեռ պապու հանդերձանքով։
Սպանության կասկածանքով ձերբակալվել են Տաջիկստանի ազգային համալսարանի 3-րդ կուրսի ուսանողներ Շարիֆ Դավլաթովը, Ֆարուխ Սամիևը և Ֆիրուզ Նազրուլոևը։ Դավլաթբեկովի վրա հարձակվել էին մի խումբ մարդիկ և ծեծի ենթարկել, դանակով հարվածներ հասցրել, որոնց հետևանքով ստացած վնասվածքներից էլ նա մահացել էր հիվանդանոցում։
Սպանվածի հարազատների կարծիքով սպանությունը կատարվել է կրոնական հողի վրա, ինչը մերժվում է ոստիկանության պաշտոնական շրջանակների կողմից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ