Նավակը խափանվել էր Սևանա լճում․ ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին
Ռուսաստան![Նավակը խափանվել էր Սևանա լճում․ ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին](/rs.php?image=/disc/02-09-24/2b47fd8b7da84a195cca841b51c5f256.webp&w=780)
Սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում նավակը խափանվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարական խումբը:
Ջրափրկարարները Չկալովկա գյուղի ափամերձ հատվածից (մոտ 500 մ) խափանված ռետինե նավակը և քաղաքացիներ՝ Ս․ Ս․-ին, Ֆ․ Ա․-ին, Ք․ Ս․-ին դուրս բերել ափ. տուժածներ չկան:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)