"Boeing"-ը կիրականացնի ամերիկյան ՀՕՊ համակարգերի արդիականացումը
ԱՄՆ
Ամերիկյան ավիակոնստրուկտոր "Boeing"-ը ձեռք է բերել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության հետ պայմանագիր կնքելու հնարավորություն՝ ՀՕՊ GMD համակարգի ցամաքային բաղադրիչի արդիականացման և հետագա զարգացման հետ կապված։ Գործարքի արժեքը կազմում է 3.48 մլրդ դոլար՝ հաղորդում է "Defense Aerospace"-ը։ Ենթադրվում է, որ աշխատանքները կավարտվեն 2018 թ.–ի դեկտեմբերին։
Պայմանագիր ստորագրելու հնարավորությունը "Boeing"-ը ձեռք է բերել՝ հաղթելով տենդերը, որին մասնակցում էր նաև "Lockheed Martin" ամերիկյան ընկերությունը։
Ապագա աշխատանքների մանրամասները չեն ճշտվում։ Հայտնի է միայն, որ դրանք իրականացվելու են Ալաբամայում տեղակայված Հանթսվիլ, Ալյասկայում՝ Ֆորտ–Գրիլի, Կալիֆորնիայում՝ Վանդենբերգ, Արիզոնայում՝ Թուսսոն և այլ ռազմաբազաներում։ Արդիականացման ծրագրով կանցնեն մոտ 20 հրթիռային համակարգեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)