Սվազիլենդի ընդդիմությունն օգնություն է խնդրել "Coca-Cola"–ից
Աշխարհ
Սվազիլենդի ընդդիմությունը օգնություն է խնդրել "Coca-Cola"–ից՝ ճնշում գործադրել երկրի թագավոր Մսվատի 3-րդի վրա, որպեսզի վերջինս քաղաքական բարեփոխումներ իրականացնի, հաղորդում է "BBC News"-ը։
"Swaziland Solidarity Network" կազմակերպության ակտիվիստ Լաքի Լուկելեն (Lucky Lukhele) հայտարարել է, որ Մսվատիի կառավարումը «չի տարբերվում ապարթեիդից» և որ բոլոր խոշոր ընկերությունները, որոնք գործառնում են Սվազիլենդում, պետք է սատարեն ժողովրդավարական վարչակարգը։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ "Coca-Cola"–ին են վերագրում երկրի բյուջեի երակմտի 40 տոկոսը։ Լաքի Լուկելեն նշել է, որ վերջին շրջանում ամերիկյան այդ ընկերությունը սկսել է ուղղակիորեն աջակցել Սվազիլենդի թագավորին՝ չնայած նախկինում արված հայտարարություններին՝ երկրի ներքաղաքական կյանքին չխառնվելու վերաբերյալ։
Նշենք նաև, որ Սվազիլենդը բացարձակ միապետություն է, որտեղ արգելված են քաղաքական կուսակցությունները։ 44-ամյա թագավոր Մսվատի 3-րդը կառավարում է երկիրը 1986 թ.–ից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ