Փարիզ-2024. Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակով մեկնարկեց
ԱդրբեջանԲռնցքամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը հաղթանակով մեկնարկեց Փարիզի Խաղերում։
+92 կգ քաշային կարգում Դավիթ Չալոյանը 3:2 հաշվով հաղթեց բրիտանացի Դելիշիուս Օրիին։
Առաջին ռաունդում հաղթեց բրիտանացի բռնցքամարտիկը՝ ստանալով բոլոր մրցավարների ձայնը։ Երկրորդ ռաունդում 5 մրցավարներից 3-ը հաղթանակը տվեցին Դավիթ Չալոյանին։ Երրորդ ռաունդում 4 մրցավարը հաղթանակը շնորհեց հայ բռնցքամարտիկին։