Տեխասի նահանգապետը «թայմ–աութ» է վերցրել՝ կոկուսներում ձախողվելուց հետո
ԱՄՆ
Տեխասի նահանգապետ Ռիք Փերրին որոշել է կասեցնել նախագահական մրցարշավին սեփական մասնակցությունը այն բանից հետո, ինչ նա զբաղեցրեց հինգերորդ տեղը՝ Այովայում անցկացված Հանրապետական կուսակցության կոկուսներում։ Այս մասին հաղորդում է "Reuters"-ը։
Փերրիի խոսքերով՝ նա որոշել է վերադառնալ Տեխաս, վերլուծել քվեարկության արդյունքները և մտածել նախագահական մրցարշավին հետագա մասնակցության նպատակահարմարությունը։ «Մի քիչ կշռադատելով և մտածելով՝ ես կընտրեմ ճիշտ ճանապարհը»։
Այովայում անցկացվող կոկուսներն ավանդաբար ազդարարում են նախագահական մրցարշավի մեկնարկն ԱՄՆ–ում։ Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուի ընտրման հաջորդ փուլը Նյու–Հեմփշիր նահանգում անցկացվելիք առաջնային ընտրություններն են, որոնք տեղի կունենան հունվարի 10-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)