Իսրայելը ՆԱՏՕ-ին կոչ է արել Թուրքիային հեռացնել դաշինքից
ՌուսաստանԻսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը ՆԱՏՕ-ին կոչ է արել վտարել Թուրքիային այն բանից հետո, երբ նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատերազմով սպառնացել է հրեական պետությանը, գրում է The Times of Israel-ը։
«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայելը գրավելու սպառնալիքների, ինչպես նաև նրա վտանգավոր հռետորաբանության ֆոնին արտգործնախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ աշխատել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել դաշինքից»,- գրում է հրատարակությունը։
Հուլիսի 28-ին, ինչպես հայտնել ենք, Էրդողանը սպառնացել է թուրքական զորքեր մտցնել Իսրայել։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, մտանք Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը տեղական հեռուստատեսությամբ։