Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Երևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունը Ուրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ Թրամփ Գերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնին Փաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը «ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցեր Վարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանը Արցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս 

Սպահանի բնակիչը հեծանվով հասել է Երևան՝ հայ ժողովրդին փոխանցելու իր համաքաղաքացիների ուղերձը

Ռուսաստան

42-ամյա իրանցի Ջավադ Քեյշթգյարը հեծանիվով եկել է Երևան՝ իր հետ բերելով հայ, վրացի և իրանցի ժողովուրդների բարեկամությունը վերահաստատող խաղաղության ուղերձը, որը հեղինակել են Սպահանի բնակիչները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ջավադ Քեյշթգյարը նշեց, որ իր յուրահատուկ ճամփորդությունը սկսել է Բաթումիից, շրջել Վրաստանի տարբեր քաղաքներում և մեկ ամիս անց հատել վրաց-հայկական սահմանը, որպեսզի մեր երկրում շրջագայելուց ու նաև հայերին խաղաղության ուղերձը փոխանցելուց հետո վերադառնա Սպահան։

«Իմ նպատակն է ևս մեկ անգամ վերահաստատել երեք ժողովուրդների, մանավանդ հայերի և իրանցիների ընկերությունն ու բարեկամությունը։ Սպահանում ապրում են հազարավոր հայեր, և մենք ունենք հրաշալի փոխհարաբերություններ։ Բացի այդ, մենք պատմության ընթացքում ունեցել ենք սերտ կապեր և ընդհանրություններ, այսօր էլ մեր ժողովուրդների միջև առկա են բարիդրացիական հարաբերություններ։ Ես բերել եմ Սպահանի քաղաքացիների խաղաղության ուղերձը, որպեսզի մեր հարաբերությունները մշտապես մնան կայուն և լինեն հարատև»,- ասաց Ջավադ Քեյշթգյարը։

Նա տեղեկացրեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և պետական սահմանը հատելու առաջին իսկ պահից ունեցել է մեծ տպավորություններ ու ջերմ զգացումներ։ Նրան տեսնելով՝ բազմաթիվ հայաստանցիներ մոտեցել են, զրուցել և գովասանքի արժանացրել նրա առաքելությունը։  Ջավադ Քեյշթգյարը տուրիստական գործակալության զբոսավար է, նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչ, հանգամանորեն ուսումնասիրել է հայ և իրանցի ժողովուրդների պատմությունը, հպարտանում է ժողովուրդների համերաշխությամբ։ Հենց այդ ամենն էլ խթանել է Վրաստան և Հայաստան այցելելու գաղափարը։ Նա պատրաստվում է անմոռանալի տպավորությունները պատմել իր աշակերտներին և համաքաղաքացիներին։

Ջավադ Քեյշթգյարը ներկայացրեց խաղաղության ուղերձը, որում նշված էր, որ Իրանի հետ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն ունեն հարյուրավոր տարիների վաղեմություն։ Այդ անկեղծ ու բարեկամական կապերի հիմնական պատճառներից մեկը երեք երկրների ժողովուրդների միջև մշակութային ընդհանրություններն են։«Մշակութային բազմաթիվ նմանությունների բերումով Հայաստանն ու Վրաստանը նախընտրելի ուղղություն են դարձել իրանցի զբոսաշրջիկների համար։ Իրանցիները թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում արժանանում են այնպիսի ջերմ ընդունելության ու բարյացակամ վերաբերմունքի, ասես մեկնած լինեն ներքին ճանապարհորդության։

Փաստորեն, նշված երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններից մեկը կարելի է համարել ջերմ ու անկեղծ հարաբերություններ հաստատելու ցանկությունը, որն Արևելքի ժողովուրդների լավագույն հատկանիշներից մեկն է։ Որպես օրինակ՝ հայերն ու վրացիները զրուցելիս և հատկապես հուզված ժամանակ խոսում են բարձրաձայն ու մտերմաբար։ Նրանք հակված են օգտագործել մարմնի լեզուն, ինչը կարելի է տեսնել նաև իրանցիների մեծամասնության մոտ։ Հետաքրքիրն այն է, որ նույնանման վարքագծերից բացի, երկու երկրների հարուստ մշակույթը, ժողովրդի պարզությունը, ազնվությունն ու խաղաղասիրությունը  նրանց դրական էներգիան փոխանցում է իրանցի զբոսաշրջիկներին և պատճառ հանդիսանում երեք երկրների ժողովուրդների առավել մերձեցմանը»,- նշված է խաղաղության ուղերձում։

Սպահանի քաղաքացիները հպարտանում են Սպահան-Երևան քույր քաղաքների համագործակցության 24-ամյա անցյալով և Սպահանի Նոր Ջուղա թաղամասում (Իրանի կրոնների համակեցության կենտրոն) հայ քաղաքացիների ներկայությամբ։ Նրանք նաև բարձր են գնահատում Վրաստանի քաղաքացիների բնակությունը Սպահան նահանգի Ֆերեյդունշահր քաղաքում, որն Իրանի ամենամեծ վրացաբնակ քաղաքն է։

«Մաղթում ենք քաղաքների և երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդում և զարգացում»,- ասված է Սպահանի քաղաքացիների ուղերձում։Մանվել Մարգարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ ԹրամփԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութինԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ250 մլն եվրո նոր վարկ՝ ՀՀ-ի համար. Մոսկվան սպառնացել է միջուկային զենքով (տեսանյութ) Ուկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»
Ամենադիտված