ԱՄՆ-ն ցանկանում է բացել Ադրբեջանով և Հայաստանով անցնող ճանապարհ, որը կշրջանցի Ռուսաստանն ու Չինաստանը. ԱՄՆ պետքարտուղարի օգնական
Համաշխարհային Մամուլ«ԱՄՆ-ն ցանկանում է բացել Ադրբեջանով և Հայաստանով անցնող ճանապարհ, որը կշրջանցի Ռուսաստանն ու Չինաստանը»,- ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձանաժողովի Եվրոպայի և տարածաշրջանայաին անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովի նիստում ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը։
«ԱՄՆ-ն ջանք չի խնայում, որպեսզի խաղաղության այդքան բաղձալի ցանկությունը վերածվի պայմանագրի: Եվ ահա թե ինչու է դա կարևոր: Կենտրոնական Ասիայի երկրները չափազանց հարուստ են և ներկայումս համաշխարհային շուկա տանող նրանց միակ ճանապարհն անցնում է Չինաստանով և Ռուսաստանով: Եթե կարողանանք բացել Ադրբեջանով և Հայաստանով անցնող ճանապարհը, նրանք համաշխարհային շուկայի հասանելիություն կստանան և զգալի կնվազեցնեն կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից»,- ասել Օ'Բրայենը։