Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով հայց է ներկայացվել ընդդեմ Civic.am-ի ու լրագրողի
ՔաղաքականԲագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է ներկայացվել հայցադիմում` ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրած civic.am լրատվամիջոցի և լրագրող Դավիթ Լևոնյանի, հայտնում են «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքից:
Հայցադիմումն ընդունվել է վարույթ, առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին՝ նշված դատարանի «Արաբկիր» նստավայրում։
Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով հայցադիմում է ներկայացվել նաև ընդդեմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի։ Հայցադիմումը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին տեղեկություն առայժմ առկա չէ։
Նշված երկու գործերով Բագրատ Սրբազանի շահերը դատարանում ներկայացնելու է փաստաբան Աննա Փիլոսյանը։