Հորմուզի նեղուցի փակման հետևանքով կբարձրանա նավթամթերքի գինը
Աշխարհ
Իրանցի պատգամավոր Նադեր Գազիպուրը հայտարարել է, որ մոտ ապագայում Հորմուզի նեղուցով օտար ռազմանավերի անցնելու համար անհրաժեշտ կլինի Իրանի ռազմածովային ուժերի թույլտվությունը։ Գազիպուրի խոսքերով՝ այդ առաջարկը հաջորդ շաբաթ ներկայացվելու է Իրանի խորհրդարանի դիտարկմանը։
Այս մասին է հաղորդում իրանական Fars News լրատվական գործակալությունը։
Սակայն իրանական կողմը հայտարարել էր, որ չի փակելու Հորմուզի նեղուցը։ Աշխարհի նավթատար նավերի մոտ 1/3-ն անցնում է հենց այդ նեղուցով, և դրա փակման հետևանքով համաշխարհային շուկաներում կգրանցվի նավթի խիստ դեֆիցիտ, ինչըն էլ կնպաստի նավթամթերքի գնի բարձրացմանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ