«Ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները կշարունակվեն վաղը. Մելիքյան
ՏնտեսությունԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է․
«Վաղը՝ օգոստոսի 1-ին, ժամը 11:00-ին , Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) կշարունակվեն Սամվել Վարդանյանի վերաբերյալ «Ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները։ Դատարանն իրականացնելու է գրավոր ապացույցների հետազոտում, հնարավոր է՝ նաև վկայի հարցաքննություն»։
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։