Քանաքեռ-Զեյթունում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ. կոչ է արվում փակ պահել պատուհանները
Աշխարհ
Օգոստոսի 1-ին՝ ժամը 23:30-03։00, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Մ . Ավետիսյան պուրակում, Պ. Սևակ այգում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան և հակասնկային քիմիական պայքար)։
«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան