Ինչպես է արձագանքել ՌԴ նախագահը Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին
ՌուսաստանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե ինչպես է արձագանքել ՌԴ նախագահը ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին․
«Նա շատ-շատ զարմացավ։ Այն մակարդակը, որ պետք է ապահովվի ընտրությունների ժամանակ քաղաքական պայքարի մասնակիցների, առավել ևս ԱՄՆ-ի նման երկրի պաշտպանության համար, իհարկե, մեր ժամանակներում պետք է նվազագույնի հասցներ նման վտանգներն ու սպառնալիքները»,- հայտնել է Պեսկովը՝ նշելով, որ բոլորը վճռականորեն դատապարտում են այս դեպքը։