Սիոնիստները կզղջան Հանիայի սպանության համար, վրեժն անխուսափելի է․ Բաղերի
ԹուրքիաԻրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիայի սպանության, հայտարարել է, որ սիոնիստները կզղջան Հանիայի սպանության համար՝ նշելով, որ վրեժխնդրությունն անխուսափելի է:
IRNA-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ Իրանն արդեն ուսումնասիրում է, թե ինչպես վրեժ լուծել Հանիայի սպանության համար․ «Դա անպայման տեղի կունենա», - ընդգծել է Բաղերին:
«Սիոնիստներն անպայման կզղջան դրա համար», - հավելել է Բաղերին՝ նշելով, որ անհրաժեշտ է տարբեր միջոցներ ձեռնարկել: