«Ռեալ»-ը հաղթել է 0-2 հաշվով պարտվելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տեսանյութեր
Կայացան Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի չորս հանդիպումներ՝ «Ալբասետե» - «Ատլետիկ Բիլբաո»՝ 0։0, «Միրանդես» - «Ռասինգ»` 2:0, «Ալկորկոն» - «Լևանտե»` 2:1, «Ռեալ» - «Մալագա»` 3:2։
Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարիկ տակ ընդունել էր «Մալագա»-ին: Սերխիո Սանչեսի և Մարտին Դեմիկելիսի խփած գնդակներից հետո հյուրերը 30-րդ րոպեին ունեին երկու գնդակի առավելություն, որը պահպանվեց մինչև 68-րդ րոպեն, երբ Սամի Խեդիրայի գերազանց անհատական անցումից ու ուժգին հարվածից հետո հաշիվը դարձրեց 1:2: Երկու րոպե անց Գոնսալո Իգուաինը, օգտվելով մրցակցի սխալից, հավասարեցրեց այն, իսկ Բենզեման խփեց «Ռեալ»-ի հաղթական գոլը՝ 78-րդ րոպեին:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն