«Հեզբոլլահը» առնվազն 60 հրթիռ է արձակել Իսրայելի բնակավայրերի ուղղությամբ (տեսանյութ)
ՔաղաքականԵրկօրյա դադարից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը մի քանի հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի Արևմտյան Գալիլեայի բնակավայրերի վրա:
«Ալ Մասնար» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ շիա աշխարհազորային «Հեզբոլլահը» առնվազն 60 արկ է արձակել Իսրայելի հյուսիսում գտնվող սահմանային շրջանների ուղղությամբ։ Նրանք ընկել են Բեթզեթ, Լիման, Ռոշ ՀաՆիկրա, Հանիտա և Շլոմի բնակավայրերում։ Օդային ռմբակոծման ազդանշաններն ամենուր անջատվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հեզբոլլահը» հայտարարել է, որ հարվածը պատասխան է Իսրայելի օդային հարվածներին։
Հարձակման հետևանքների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)