Ինչ է խնդրում Աստծուց Լուկաշենկոն
ՏնտեսությունԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ խնդրում է Աստծուն շարունակել «ամուր պահել» իր առողջությունը։ Նրա խոսքերը մեջբերում է պետական BelTA գործակալությունը։
«Արդեն մոտ 25 տարի է, ինչ ինձ անընդհատ «թաղում են»։ Բայց Ես չեմ պատրաստվում մեռնել: Աստծուց միայն մի բան եմ խնդրում՝ առողջությունս այսպես պահպանվի»,- ասել է Լուկաշենկոն։
Նախագահը նշել է, որ ոմանք սովոր են այսպես մեկնաբանել՝ եթե մարդը իշխանության ղեկին է, անպայման գողանալու է։
«Սեղանին դրված փաստեր են պետք։ Եթե ինձ մեղադրում եք, ապացուցեք։ Ես պարզապես ասում եմ՝ խնդրե՛մ, վերցրե՛ք փողերս: Հիմա անհնար է փող թաքցնել», - ասել է Լուկաշենկոն: