Բանգլադեշում ցույցերի պատճառով՝ 81 մարդ է զոհվել (լուսանկարներ)
ՀայաստանԿիրակի օրը Բանգլադեշում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 80 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Այս մասին հայտնում է The Daily Observer թերթը։
Օրվա ընթացքում բախումներ են տեղի ունեցել Դաքքայի տարբեր շրջաններում և երկրի այլ շրջաններում։ Առկա տվյալներով՝ զոհվել է 81 մարդ։ Շատերը մահացել են հրազենային վնասվածքներից։ Զոհվածների թվում առնվազն 14 ոստիկան կա։ Մի քանի հարյուր մարդ վիրավորվել է։ Գրանցվել են հրկիզումներ, վանդալիզմ, ճանապարհների շրջափակում, հարձակումներ ոստիկանական բաժանմունքների վրա և շենքերի պաշարում:
Բանգլադեշի բանակը կոչ է արել մարդկանց հավատարիմ մնալ պարետային ժամին, որը սահմանվել է անորոշ ժամանակով, քանի որ երկրում ընդհանուրիրավիճակը կրկին վատթարացել է:
«Բանգլադեշի բանակը կկատարի իր պարտականությունները Բանգլադեշի սահմանադրությանը և երկրի գործող օրենքներին համապատասխան»,-ասվում է հաղորդագրության մեջ։