ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումը Կատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետ Երկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէ Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարել Իրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը Բահրեյնում Թրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գին Վերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ը Թրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտել Անվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է Հնդկաստան 

Զինծառայությունից ազատելու համար 6000-ից 6500 դոլար․ բացահայտվել է կաշառք ստանալու դեպք

Համաշխարհային Մամուլ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված լայնածավալ ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հերթական դեպքը, ինպես նաև կաշառքի միջնորդության պատրվակով զորակոչիկների ազգականներից տարբեր չափերի գումարներ ստանալու դեպքեր, որոնցում ներգրավված են եղել Երևանում գործող հիվանդանոցներից մեկի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Մ. Մ.-ն ու ակնաբուժական կլինիկայի ղեկավարի տեղակալ Հ. Շ.-ն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար ձևավորված Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Հ. Շ.-ն Մ. Մ.-ի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ակնաբուժական կլինիկայում հետազոտություն անցնող զորակոչիկ Գ. Մ.-ի հետ՝ վերջինիս պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցի լուծման համար 6000-ից 6500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու շուրջ:

2023 թվականի նոյեմբերին, պայմանավորվածության համաձայն, զորակոչիկ Գ. Մ.-ն և նրա մտերիմ անձը 6000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը փոխանցել են Մ. Մ.-ին, ով նշված գումարից 4000 ԱՄՆ դոլարը տվել է Հ. Շ.-ին, իսկ մնացածը տնօրինել անձամբ:

Արդյունքում՝ զորակոչիկից կաշառք ստացած պաշտոնատար անձ Հ. Շ.-ն 2023 թվականի նոյեմբերի 15-ին կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում որպես ակնաբույժ մասնակցել է զորակոչիկի հետազոտմանը, որի արդյունքներով կազմված եզրակացությամբ Գ. Մ.-ն ճանաչվել է ոչ պիտանի և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն 2023 թվականի հոկտեմբերից 2024 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ևս երեք զորակոչիկների զինվորական ծառայությունից ազատելու հարցը լուծելու նպատակով կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է տարբեր չափերի դրամական միջոցներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ Մ. Մ.-ն, իրականում նպատակ չունենալով նշված զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով զորակոչիկների ազգականներից ստացել է ընդհանուր 4000 ԱՄՆ դոլար և 1.100.000 ՀՀ դրամ։

Արդյունքում՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից նշված զորակոչիկներն ազատվել են պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից: 

Վերը նշված հանցավոր արարքների համար Հ. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Մ. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով /3 դրվագ/, իսկ Գ. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Հ. Շ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլար
Ամենադիտված