2011 թվականին Իրանում թմրանյութեր տարածելու մեղադրանքով մահապատժի է ենթարկվել 480 մարդ
Իրան
Հունվարի 2-ին Իրանի Զանջան քաղաքի կենտրոնական բանտում կախաղան են բարձրացրել Ուրմիա քաղաքից ոչ հեռու ընկած գյուղերից մեկի բնակիչ Սալահ Ռաշիդիին, ով մեղադրվում էր թմրանյութերի տարածման մեջ։
Այս մասին է հաղորդում ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Երեկ Արակ քաղաքի կենտրոնական բանտում կախաղան են բարձրացվել երկու մարդ, որոնց անունները չեն հրապարակվում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ 2011 թվականին Իրանում թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար կախաղան է բարձրացվել 500 մարդ։
Նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել էր Իրանում թմրանյութերի տարածման կապակցությամբ սահմանվող և իրականացվող մահապատիժների վերաբերյալ զեկույց, որտեղ նշված էր, որ 2011 թվականին Իրանում մահապատժի է ենթարկվել 480, իսկ 2010 թվականին՝ 172 մարդ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ