Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառել Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում 

18 տարի աշխատելուց հետո Գայանե Սահակյանն ազատվել է աշխատանքից

Հայաստան

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն ազատվել է աշխատանքից, այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում:

«Օգոստոսի 5-ից պաշտոնապես դադարեցրել եմ իմ աշխատանքը Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում, որտեղ համակարգում էի մի քանի ոլորտներ (մարդկային ռեսուրսներ, արխիվավարում, իմունականխարգելում և այլն)։Ինձ համար առանձնահատուկ կարևոր էր իմունականխարգելումը, քանի որ դեռևս 2006 թվականի օգոստոսին Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ պարոն Արտավազդ Վանյանի առաջադրմամբ և երջանկահիշատակ Առողջապահության նախարար պարոն Նորայր Դավիդյանի հրամանով նշանակվել էի Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար և հատուկ նշանակության հանձնարարական էի ստացել՝ բարելավել երկրում պատվաստումային գործընթացը և պատվաստումային ցուցանիշները։

Ինչո՞ւ։ 2005 թվականին Հայաստանում ժողովրդագրության և առողջության հարցերով հետազոտության արդյունքում պարզվել էր, որ երեխաների միայն 60 տոկոսն էին ստացել իրենց տարիքային պատվաստումները, իսկ 2006 թվականին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացված հետազոտության համաձայն այս ցուցանիշն ավելի էր նվազել՝ մոտ 46 տոկոս։

Երկար և տքնաջան թիմային աշխատանքի շնորհիվ, հատկապես առաջին երկու տարվա ընթացքում աշխատելով նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին, արդյունքն արդեն տեսանելի եղավ 2010 թվականին և 2015 թվականներին իրականացված ժողովրդագրության և առողջության հարցերով հետազոտություններով՝ 80 տոկոս և 89 տոկոս, համապատասխանաբար։ Ներկայում՝ 2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ, երեխաների առնվազն 92 տոկոսը ստացել է տարիքային բոլոր հիմնական պատվաստումները։

Որպես Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, անչափ երախտապարտ եմ իմ անմիջական ղեկավար պարոն Արտավազդ Վանյանին, ով վստահել է իմ կարողություններին և ունակություններին, միշտ աջակցել է իմ աշխատանքային 18 տարվա ընթացքում իմունականխարգելման բարելավման ուղղությամբ քաղաքականությունների, իրավական դաշտի մշակման, նոր ռազմավարություններ ներդնելու և իրականացնելու համար:

Առաջնահերթ նշեմ 2007 թվականին կարմրուկի և կարմրախտի դեմ զանգվածային լրացուցիչ պատվաստումների իրականացումը՝ Առողջապահության նախարար պարոն Հարություն Քուշկյանի անմիջական ղեկավարությամբ, որի արդյունքում մինչև 2023 թվականը Հայաստանում կարմրուկի և կարմրախտի վիրուսների տեղական շրջանառություն չգրանցվեց։

Հաջորդը՝ հատուկ սառնարան մեքենաներով պատվաստանյութերի կենտրոնացված բաշխման մեխանիզմի ներդրումն էր՝ դեռ 2010 թվականին, որով բացառվեց տաքսիներով կամ անձնական մեքենաներով պատվաստանյութերի տեղափոխումը՝ բացառելով տեղափոխման հետ անձնական գործերի համատեղումը և, հետևաբար, պատվաստանյութերի որակական հատկանիշների փոփոխության ռիսկը։ Ներդրվել են մանկական հիվանդացության վրա ազդող մի շարք պատվաստանյութեր՝ հեմոֆիլուսային Բ վարակի դեմ, ռոտավիրուսային, պնևմակոկային։

Հատկանշական է ռոտավիրուսային պատվաստումների ներդրումը՝ շատ կարճ ժամկետում մանկական մահացությունը կտրուկ նվազեց։ Հանուն անկեղծության նշեմ, որ Հայաստանին համահունչ արդյունք գրանցվեց ռոտավիրուսային պատվաստումներ ներդրած բոլոր երկրներում։ Չեմ կարող չնշել Առողջապահության նախարար պարոն Արմեն Մուրադյանի կողմից ջանքերը՝ շարունակաբար իմունիզացիան օրակարգային հարց դիտարկելու և պոլիոմիելիտի կենդանի օրալ պատվաստանյութից անցումը ինակտիվացվածի խրախուսելու համար, որի շնորհիվ վերացվեց պատվաստանյութով ասոցացված պոլիոմիելիտի առաջացման ռիսկը։

Զգալի հաջողություն էր 2018 թվականից սկսած հնգավալենտ պատվաստումներից փուլային անցումը համակցված վեցավալենտ պատվաստումներին ՝ շնորհիվ Առողջապահության նախարար պարոն Արսեն Թորոսյանի արագ կողմնորոշման և քաղաքական ամուր կամքի պատվաստանյութերի բյուջեի կտրուկ ավելացման միջոցով։ Այս քայլով մեր երկրի համար, իրոք, աննկարագրելի արդյունք ապահովվեց․ մինչև մեկ տարեկան երեխաների պատվաստումների ծածկույթը հնարավոր եղավ բարձրացնել մինչև 92-94 տոկոս, քանի որ հետպատվաստումային ջերմային ռեակցիաները և, հետևաբար, հրաժարականները նվազեցին։ Միաժամանակ, մեր ծնողները շատ էին սիրում այս պատվաստումը՝ գերադասում էին շատ թանկ գներով կատարել մասնավոր բժշկական կազմակերպություններում։

Ամենակարևորը, քովիդի համավարակի սկիզբը համընկավ վեցավալենտի ներդրման ավարտին, որի արդյունքում մեզ հաջողվեց պահպանել պատվաստումների մեր ցուցանիշները՝ այն դեպքում, երբ շատ երկրներում մինչև 30 տոկոսով պատվաստումների ցուցանիշները նվազեցին և մինչև այսօր շատ դժվարությամբ են կարողանում վերադառնալ 2019 թվականի ցուցանիշներին։

Իհարկե, չեմ կարող չնշել պարոն Արա Բաբլոյանի ներդրումը՝ մշտական պատրաստակամությունը աջակցելու մեր երկրում իմունիզացիայի զարգացման և կայացման համար։ Պարոն Բաբլոյանի «Երկրի բյուջեում առկա միակ մեկ դոլարը կներդնեի իմունիզացիայում» խորիմաստ արտահայտությունը միշտ ուղեկցել է իմ աշխատանքային կարիերիայի ընթացքում։

Շատ կարող եմ թվարկել, բայց խնայում եմ Ձեր ժամանակը:

Միայն մեծ ուրախությամբ կնշեմ, որ այսօր Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագիրը ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում հաջողված և օրինակելի ծրագրերից մեկն է։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս 18 տարվա ընթացքում իմ հետ աշխատած իմ թիմին՝ ծանրաբեռնված և շատ դեպքերում արտաժամյա աշխատանքի համար, ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունների բուժանձնակազմին՝ մեծ նվիրման և որպես առաջամարտիկ ողջ ծանրությունն իրենց վրա կրելու համար, լրագրող գործընկերներին՝ միշտ պատրաստակամ, անկողմնապահ իրազեկման համար։

Հատուկ շնորհակալություն միջազգային իմ գործընկերներին՝ WHO, UNICEF, GAVI, FIDEC, CDC, TFGH, ECDC, USAID, UNFPA, MSF, IRC, շարունակական համագործակցության և Իմունականխարգելման ազգային ծրագրին աջակցության համար»,- գրել է Սահակյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը
Ամենադիտված