ՇՄ փոխնախարարը, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը, ԱԳՆ ներկայացուցիչները ծառատունկի են մասնակցել
Ռուսաստան
Շրջակա միջավայրի միջազգային օրվա կապակացությամբ Նյու Դելիում մեկնարկ է տրվել «Մայր բնության համար տնկի» խորագրով արշավին՝ պիպալ ծառի/թզենու (ficus religiosa) տնկմամբ։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Այս համատեքստում ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգում գտնվող Մահաթմա Գանդիի արձանի մոտակայքում կազմակերպել է ծառատունկ, որին մասնակցել են ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհայը, դեսպանատան աշխատակիցներ, Հայաստանում հնդկական համայնքի և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշեց, որ այս միջոցառումը ոչ միայն կբարելավի մեր քաղաքի էկոլոգիան, այլև կդառնա ապագայի հանդեպ մեր մտահոգության հրաշալի խորհրդանիշ։ Ծառատունկը լավագույն ներդրումն է քաղաքի բարօրության և երեխաների ապագայի համար։ Օրը հիշարժան է, քանի որ մեզանից յուրաքանչյուրն իր ներդրումն ունեցավ կանաչապատման գործում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)