Իրանում «հարամ» համացանցը փոխարինվում է «Հալալ»-ով
Իրան
Իրանը պատրաստվում է հրաժարվել համաշխարհային համացանցից և գործարկել սեփական ներքին ցանցը՝ ազգային ինտերնետը։ Ցանցի պատրաստման վրա աշխատում են իրանցի մասնագետներ։ Նրանց հավաստիացմամբ՝ Իրանի ազգային համացանցը պատրաստ կլինի գործարկման երկու շաբաթից։ Ցանցի արագությունը լինելու է 2 ՄԲ/վ։
Իրանում որոշել են ստեղծել այդ ցանցը արևմտյան կազմաքանդող ազդեցություններից խուսափելու համար։ Նրանք համարում են, որ ամենաշատը այդ ճանապարհով են Իրանում տարածվում Արևմուտքի մշակույթն ու գաղափարները։
Իրանական փակ համացանցը կոչվելու է «Հալալ»՝ որպես նշան ճշմարիտ մուսուլմանական արժեքներին համապատասխան լինելու։
Նման փակ ազգային ցանցեր են գործում նաև Կուբայում, իսկ Հյուսիսային Կորեան այդպիսի ցանց ստեղծելու մտադրություն ունի։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել