Ուկրաինան զանգվածային հարձակում է գործել Կուրսկի վրա. կան զոհեր
ՀայաստանՕգոստոսի 6-ին Կուրսկի շրջանը ենթարկվել է Ուկրաինայի Զինված ուժերի զանգվածային հարձակման։ Դիվերսանտները վաղ առավոտից սկսել են սահմանը ճեղքելու փորձերը, գրում է iz.ru-ն։ Սահմանամերձ բնակավայրերը կրակի տակ են հայտնվել։ Իշխանությունները հայտնել են քաղաքացիական զոհերի մասին:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով ուկրաինական զորքերը գրոհել են պետական սահմանը ծածկող ստորաբաժանումների դիրքերը Նիկոլաևո-Դարինոյի և Օլեշնյա շրջաններում՝ ուղարկելով մինչև 300 զինյալ՝ 11 տանկի և ավելի քան 20 զրահամեքենայի աջակցությամբ։ Օրվա ընթացքում ավելի ուշ ուկրաինական բանակը ևս մի քանի հարձակում է ձեռնարկել Կուրսկի շրջանի վրա։
Նշվում է, որ գրոհայիններից ոմանք «փորձել են տեղակայվել անմիջապես պետական սահմանին հարող տարածքում»։ Սակայն դրանք արգելափակվել են ռուս զինվորականների կողմից։
Նշվում է, որ ՌԴ ԶՈւ օպերատիվ-մարտավարական և հարձակողական ավիացիան Սումիի շրջանի Բասովկա, Ժուրավկա, Խոտեն, Յունակովկա, Բելովոդի, Խրապովշչինի բնակավայրերի տարածքներում հարձակվել է ուկրաինական բանակի կենդանի ուժի և տեխնիկայի վրա։