Նոբելյան մրցանակակիր Յունուսը կգլխավորի Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը
Տնտեսություն
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մուհամմադ Յունուսը նշանակվել է Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավար, հայտնում է Dhaka Tribune թերթը՝ հղում անելով Ջոյնալ Աբեդինին, ով Բանգլադեշի նախագահ Շահաբուդդին Չուփայի մամուլի քարտուղարն է։
Նա տեղեկացրել է, որ Յունուսին նշանակելու որոշումն ընդունվել է օգոստոսի 6-ի երեկոյան՝ «Ուսանողներն ընդդեմ խտրականության» շարժման առաջնորդների հետ պետության ղեկավարի հանդիպումից հետո։ Աբեդինը նշել է, որ ժամանակավոր կաբինետը վերջնական տեսքի կբերվի տարբեր քաղաքական կուսակցությունների հետ խորհրդակցություններից հետո:
Ինչպես հայտնի է, Բանգլադեշի նախագահը երեքշաբթի օրը ցրել է խորհրդարանը՝ վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականից հետո ժամանակավոր կառավարություն ձևավորելու համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)