Ազատազրկումս կապված է Արցախի համար իմ գործունեության հետ․ Թոմաս Լեխ Բուչեկ
Համաշխարհային Մամուլ«Ազատազրկումս կապված է Արցախի համար իմ գործունեության հետ»։ Այս մասին Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է լեհ քաղաքական գործիչ, իրավաբան Թոմաս Լեխ Բուչեկը։
«Ինձ Լեհաստանում դատապարտեցին 3 ամսվա ազատազրկման և բարձր տուգանքի։
Սա կապված է Արցախի համար իմ գործունեության, հայ գերիների ազատ արձակման և Ռուբեն Վարդանյանին աջակցության հետ։
Ո՞վ կարող է գուշակել, թե ինչի համար եմ դատապարտվել։ Ո՞վ է կանգնած մեղադրանքի հետևում»,- գրել է Բուչեկը։