Ո՞ւմ դիմել, եթե դարձել եք կիբերհանցագործության զոհ․ Սամվել Մարտիրոսյան
Գիտություն և Մշակույթ
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ում դիմել, եթե դարձել եք կիբերհանցագործության զոհ։
«Ինձ գրում կամ զանգում են մարդիկ և հարցնում՝ ինչպե՞ս կարելի է գումարը հետ վերադարձնել։ Եկեք մի քանի բան պարզաբանենք։ Առաջինը՝ կինոներին մի՛ հավատացեք, որ մի հաքքեր է լինում, կտկտացնում է ու փողերը հետ է բերում։ Հետո ՝ կիբերհանցագործությունը ևս հանցագործություն է։ Այս դեպքում գնում են ոստիկանություն կամ քննչական կոմիտե»,- ասաց նա։
Նա նշեց, որ այսօր շատ-շատ մարդիկ դառնում են կիբերհանցագործության զոհ։
