Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը կպայքարի ՕԽ բրոնզե մեդալի համար
Քաղաքական
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ըմբիշ Սլավիկ Գալստյանը կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար:
Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 67 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գալստյանի մրցակիցը Իրանի ներկայացուցիչ, Ասիայի գործող չեմպիոն Սաեդ Էսմաելին էր: Բարդ ընթացք ստացած գոտեմարտում Գալստյանը զիջեց 10:4 հաշվով:
Ավելի վաղ` մեկնարկային երկու գոտեմարտերում Սլավիկ Գալստյանն առավելության էր հասել Էկվադորի և Ֆրանսիայի ներկայացուցիչների նկատմամբ:
Հայաստանի օլիմպիական հավաքականից ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը օգոստոսի 7-ին կպայքարեն ՕԽ մեդալների համար: Արթուր Ալեքսանյանի մրցակիցը եզրափակչում Իրանից Մոհամմադհադի Սարավին է, իսկ Մալխաս Ամոյանը Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի հետ կպայքարի բրոնզե մեդալի համար։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից