Պարեկների կողմից ծեծի ենթարկված Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը կրկին մերժվեց
ՏնտեսությունՊարեկների կողմից ծեծի ենթարկված Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը կրկին մերժվեց։ Այդ մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Ի՞նչ ասեմ։ Սպասենք հաջորդին»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Արամ Երիցյանին կրկին ձերբակալել էին, կրկին քննարկում էին խափանման միջոցի հարցը, դատարան էր ներկայացվել կալանավորման միջնորդություն։
Նշենք, ավելի վաղ մերժվել էր քննիչի կողմից ներկայացված՝ Արամ Երիցյանին կալանավորելու վերաբերյալ նույնաբովանդակ միջնորդությունը, ինչպես նաև ոչ իրավաչափ էր ճանաչվել Արամ Երիցյանի եռօրյա ձերբակալումը։