Իրանում կարծես ամեն բան գրեթե պատրաստ է Իսրայելի դեմ վրիժառության պատասխան գործողության համար. իրանագետ
ՏնտեսությունԴե ինչ, Իրանում կարծես ամեն բան գրեթե պատրաստ է Իսրայելի դեմ վրիժառության պատասխան գործողության համար։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
«Այս մասին կարելի է եզրակացնել Իրանի արտգործնախարարի վերջին հայտարարություններից մեկից, որտեղ քննադատվել է նաև ՄԱԿ-ի անգործությունը, ինչը նշանակում է իրանական մոտալուտ պատասխան հարվածի անխուսափելիության դիվանագիտական հիմնավորում։
Միևնույն ժամանակ, սակայն, Իրանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի, աշխարհում ոչ ոք չի կարող վստահաբար խոսել հարվածի կոնկրետ ժամանակի և ձևաչափի մասին։
Ակնհայտ է միայն մի բան՝ Իրանի վրիժառական գործողությունը լինելու է և լինելու է անզուգաչափ, իսկ դրա համար ընտրանքները չափազանց մեծ են՝ սկսած հենց Իրանի տարածքից հրիթռների և անօդաչուների կիրառությամբ կոմբինացված հարվածից, մինչև այս երկրի տարածաշրջանային արբանյակների լայն ներգրավում»,- գրել է նա։