Ուկրաինան Մեքսիկային խնդրել է ձերբակալել Պուտինին
ՀայաստանՈւկրաինան Մեքսիկային խնդրել է ձերբակալել Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինին, եթե նա մասնակցի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը։ Միջոցառումը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 1-ին։ Այս մասին հայտնում է Մեքսիկայում Ուկրաինայի դեսպանատունը։
Դեսպանատունը հույս է հայտնել, որ Մեքսիկայի կառավարությունը գիտի՝ «Վլադիմիր Պուտինը ռազմական հանցագործ է», ով ուկրաինացի երեխաներին առևանգելու և բռնի ուժով Ռուսաստան տեղափոխելու կասկածանքով կալանավորելու օրդեր ունի՝ տրված Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից, որի իրավասությունը Մեքսիկան ճանաչում է։
«Միևնույն ժամանակ մենք վստահ ենք, որ Մեքսիկայի կառավարությունը ցանկացած դեպքում կգործածի ձերբակալության միջազգային օրդերը՝ վերը նշվածը ներկայացնելով Հաագայի ՄԱԿ-ի դատական մարմնին»,- ասված է հաղորդագրության մեջ։