Ութ ամիս տևած մշակումներից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է
ՀայաստանՈւթ ամիս տևած մշակումներից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
«Երևանի քաղաքապետից ունեինք հստակ հանձնարարական մշակել այսօրվա օրենսդրությանը համապատասխան գլխավոր հատակագիծ, որպեսզի օրենքի հետ հակասությունն այլևս վերանա։ Այսօրվա գործող օրենսդրությամբ գլխավոր հատակագիծը շատ հստակ ձևակերպմամբ կա, թե ինչ է իրենից ներկայացնում։
Կատարեցինք որոշակի փոփոխություններ դրա կազմի փոփոխության մասով։ Ավարտել ենք մշակման աշխատանքները»,- հայտարարել է «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Անդրանիկ Սեդոյանը։