Հայաստանն ու Իրանը կքննարկեն անվտանգության հետ կապված հարցեր
Աշխարհ
Իրանի ներքին գործերի նախարար Մուսթաֆա Մուհամեդ Նաջարը հունվարի կեսերին կայցելի Հայաստան: Այցի մասին հայտարարությունն արել է Իրանի ներքին գործերի` արտաքին հարցերով փոխնախարար Մեհթի Մոհամադիֆարդը:
Այս մասին է տեղեկացնում իրանական ISNA գործակալությունը։
Այցելության ընթացքում Հայաստանն ու Իրանը կքննարկեն անվտանգության հետ կապված հարցեր:
«Կողմերը կքննարկեն մշակութային, առևտրային և տնտեսական համագործակցությանը նվիրված հարցեր, ինչպես նաև` սահմանային գոտում համատեղ տոնավաճառների գործունեության հարցը»,- նշել է Մեհթի Մոհամադիֆարդը:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ Իրանի ներքին գործերի նախարարը մոտ ապագայում կայցելի նաև Իրաք:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի