Աղքատությունից փրկվելու համար հայրը Facebook-ում վաճառում է իր որդուն
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի բնակիչ Սաուդ բին Նասեր Ալ-Շահրին աղքատությունից փրկվելու համար վաճառում է որդուն: Այս մասին հաղորդում է իսրայելական մամուլը՝ վկայակոչելով Լոնդոնում լույս տեսնող Al-Sharq Al-Awsat թերթը:
Նասեր Ալ-Շահրին 20 մլն դոլարով երեխային վաճառքի է հանել Facebook սոցցանցում:
«Ես որդուս վաճառում եմ նրա մոր և քրոջ համար արժանավայել կյանք ապահովելու համար, իսկ հակառակ դեպքում` բոլորն էլ աղքատության կմատնվեն և ես այս գործարքը պետք է օրինականացնեմ դատարանի միջոցով», – այս հայտարարությամբ է հանդես եկել Սաուդ բին Նասեր Ալ-Շահրին լրագրողների մոտ:
Նա ղեկավարել է «պարտքեր հավաքելու և կոմերցիոն վեճեր կարգավորելու» բիզնեսը, սակայն դատարանն այն համարել է անօրինական՝ նրանից վերցնելով առևտուր անելու արտոնագիրը:
Վաճառելով երեխային՝ նա հույս ունի բարելավել իր ֆինանսական վիճակը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ