Զանգահարում են ու ռուսերենով ասում` ձեր հարազատը վթարի է ենթարկվել, շատերիս են զանգահարել և սթրեսի ենթարկել, դիմեք ոստիկանություն. Լուսինե Բադալյան
ՏնտեսությունԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի քաղաքացիներ, երբ ձեզ զանգահարում են ու ռուսերենով ասում են, որ ձեր որդին կամ դուստրը վթարի է ենթարկվել, ուզում եմ տեղեկացված լինեք, որ շատերիս են արդեն զանգահարել և ծանր սթրեսի ենթարկել, անմիջապես դիմեք ոստիկանություն:
Հիմնականում զանգահարում են քաղաքային հեռախոսահամարին»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել` զգուշացնելով, որ Երևանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել: Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար վերցրել: