Դոպինգի խոշորագույն առևտրականները ձերբակալվել են
Աշխարհ
Ինչպես հայտնում է vesti.ru–ն՝ Ավստրիայում ձերբակալել են խթանիչի՝ դոպինգի վաճառքով զբաղվող խոշորագույն առևտրականներին։ Սլովենացի ամուսինները ավելի քան 10 տարի ինտերնետով վաճառել են ստերոիդներ՝ խթանիչ դեղամիջոցներ, ինչի արդյունքում նրանց, ընդհանուր առմամբ, հաջողվել է աշխատել մոտ 40 մլն եվրո։ Վաճառքից ստացված շահույթը նրանց գրանցում էին որպես անշարժ գույքի առևտրից ստացված եկամուտ։
Այս պահին քննությունը պարզում է, ովքեր էին օգտվում հանցախմբի ծառայություններից։ Գործարքների ծավալը հաշվի առնելով՝ շատ հնարավոր է, որ նրանց հաճախորդների շարքում լինեն աշխարհահռչակ մարզիկներ։
Խթանիչ տարածողներին ձերբակալել են ԱՄՆ արդարադատության նախարարության հայցով։ Ամերիկացիները մտադիր են հասնլու նրանց հանձնմանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ