Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է ՀՀ-ի բողոքարկմանը․ մանրամասներ
ՔաղաքականԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է՝ նշելով, որ մրցավարները ճիշտ են դատել Ալեքսանյանի գոտեմարտը, այդ մասին հայտնում է Կարեն Գիլոյանը․
«Առաջիկա օրերին հավելյալ փաստեր կուղարկվեն բողոքարկման հանձնաժողով: Ունենք տեսագրություններ, որտեղ նույն դրվագի համար՝ այլ գոտեմարտում, գորգից դուրս եկողին զգուշացրել են, իսկ հակառակորդին տվել են միավոր: Առավել քան վստահ ենք՝ Արթուր Ալեքսանյանն այդ գոտեմարտում չէր պարտվի, հատկապես որ դրանից հետո որևէ միավոր չի եղել, որևէ գործողություն չի եղել: Պայքարելու ենք մինչև վերջ»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը։