Գառնեցի երիտասարդի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Արտաքին ՔաղաքականՈստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, օգոստոսի 13-ին Բորյան և Ստեփանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխվել Գառնի գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 1,91 գրամ յուրահատուկ հոտով կանաչ զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն շոկո տեսակի թմրանյութ է, անձնական օգտագործման համար ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: