Հունաստանը հեռանու՞մ է եվրոգոտուց
Աշխարհ
Հունաստանն իր՝ եվրոգոտուց հեռանալու հավանականության և դրահման որպես դրամական միավոր կրկին օգտագործելու մասին հայտարարել է անցյալ գիշեր։
Հայտարարություն արվել է հենց այն ժամանակ, երբ մեծանում էին անհանգստություններն այն մասին, որ միակ դրամական միավորը՝ եվրոն, կարող է Եվրոպային տանել դեպի խորը ճգնաժամ:
Աթենքի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ Հունաստանն ի վիճակի չի լինի մնալ եվրոգոտու մեջ, եթե չկարողանա հաջողությամբ անցկացնել 100 միլիարդ եվրոյի գործարքի բանակցությունները պարտքատերերի հետ:
Հունաստանի նոր կառավարությունը փորձում է ստանալ ժողովրդի աջակցությունը՝ Եվրոպական Միության սահմանած տնտեսական խիստ միջոցառումների վերաբերյալ:
Մինչ այժմ Աթենքը մերժել է եվրոգոտուց հեռանալու գաղափարը, և երեկվա նախազգուշացումը նպատակ ուներ հույներին ստիպել աջակցել հարկերի բարձրացմանը և հանրային ծախսի կրճատումներին:
Ըստ Daily Mail-ի՝ հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ հույները ցանկանում են, որ Հունաստանը մնա եվրոգոտում, եթե անգամ նրանք կողմ չեն դեֆիցիտի կրճատմանն ուղղված միջոցառումներին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ