Արգենտինայի նախագահը պատրաստվում է չարորակ ուռուցքի հեռացմանը
Աշխարհ
Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշներն այսօր պատրաստվում է վիրահատության. բժիշկները նրա մոտ հայտնաբերել էին վահանագեղձի չարորակ ուռուցք։ Նախագահը գտնվում է Պիլար քաղաքի հիվանդանոցում, որի հարևանությամբ տեղակայվել է նրա աջակիցների վրանային ավանը։
Վիրահատական միջամտությունից հետո նախագահը բժիշկների հսկողության տակ դեռ պետք է գտնվի առնվազն երեք օր։ Բժիշկները դրական կանխատեսումներ են անում. երկրի ղեկավարին, հավանաբար, քիմիթերապիա անհրաժեշտ չի լինի։
Նշենք, որ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները 2011-ի հոկտեմբերյան ընտություններին, հավաքելով ձայների 54% –ը, ընտրվել էր Արգենտինայի նախագահ՝ երկրորդ ժամկետով։ Դեկտեմբերի 10-ին տեղի էր ունեցել նրա երդմնակալության արարողությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ